Մեր աշխատանքի հաջողության
գրավականը ակնհայտ աճող
պացիենտների հոսքն է DAC:





Նոր Արեշ, Այվազովսկու 30


Տիգրան Մեծի 43
  Գլխավոր       Ծառայություններ       Բժիշկի մասին       Գնացուցակ       Հետադարձ կապ    

       Dental Art ստոմատոլոգիական կենտրոնը գործում է 2006թ-ից: Որպեսզի կարողանանք բոլոր խավերի համար հասանելի լինել մենք մշակել ենք այնպիսի պայմաններ, որով հնարավոր է լինում մեր հաճախորդներին ներկայանալ մատչելի գնացուցակով և որակյալ աշխատանքով: Այստեղ Ձեզ սպասվում է բարեհամբույր վերաբերմունք և բարձրակարգ սպասարկում: Կաբինետում առկա են ժամանակակից սարքավորումներ`

  • ապեքսլոկատոր
  • էլեկտրոկոագուլյատոր
  • ուլտրաձայնային սարք
  • թվային ռենտգեն սարք/վիզիոգրաֆ/- սա ժամանակակից սարք է, որի օգությամբ ատամի նկարը տեղափոխվում է համակարգիչ և բժիշկը տարբեր ձևաչափերով կարող է մանրակրկիտ հետազոտություններ կատարել:
Բժիշկ Ա․ Բաղդասարյանն ունի 20-ից ավել տարիների փորձ, ով իր պրոֆեսիոնալիզմով, հոգատարությամբ, բարձրորակ նյութերի և նորագույն սարքավորումների կիրառմամբ ապահովում է բարձրակարգ սպասարկում։
Ստոմատոլոգիական ծառայությունները կատարվում են եվրոպական արտադրության անէսթետիկներով, ինչն ապահովում է անցավ միջամտություն, հետևաբար, ստոմատոլոգի նկատմամբ վախ ունեցող հոգեհուզական հաճախորդներին հնարավոր է լինում բավարարել։
      Կլինիկայում սանիտարահիգիենիկ նորմերը պահպանվում են ըստ ներկայիս առողջապահական նորմերի և ցուցումների։ Ախտահանումը ավտոկլավային է՝ փակ ծրարներով, որոնք ախտահանումից հետո պահվում են ուլտրամանուշակագույն լամպով  բակտերոցիդ պահարանում։ Սանէպդկայանի կողմից իրականացվում է ամենամսյա վերահսկողություն՝ օդի, գործիքների և մակերեսների քսուկների նմուշառում, որի արդյունքները թղթային տարբերակով կնքված փակցվում են կլինիկայում՝ տեսանելի վայրում։ Գործիքների հիմնական մասը մեկանգամյա օգտագործման են։ Մենք երաշխավորում ենք անվտանգ՝ ստերիլ բուժսպասարկում։
                        




Թումանյան 28
      ատամնատեխնիկական լաբարատորիա
Created by Planet.AM